Այսօր ՀԱՅ նշանավոր երգչուհի Արաքսյա Գյուլզադյանի ծննդյան օրն է. լսե՞լ եք «Անջիգյար Յարը» նրա գեղեցիկ կատարմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արաքսյա Գյուլզադյանը ծնվել է 1907 թվականի հունիսի 5-ին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Սկզբում հանդես է եկել ինքնագործ խմբերում, իսկ արդեն Երևանում հաստատվելուց հետո եղել է Հայաստանի ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլի, Հայֆիլհարմոնիայի մեներգչուհի:

Կատարել է հայկական, իրանական, ադրբեջանական ժողովրդական և աշուղական երգեր, ինչպես նաև` հայ կոմպոզիտորների երգեր ու ռոմանսներ: Արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում: