Ինքն իրեն «երկու հարյուր տոկոսանոց հայ» համարող արվեստագետը. նա առաջին էր այալազգի վարպետների մեջ, որ ռուսներից մրցանակ ստացավ

Հայ քաբդակագործ Խորեն Տեր-Հարությանի մասին ասելու շատ բան կա։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո նա սովորել է Վուսթերի արվեստի թանգարանին կից գեղարվեստի դպրոցում, հետո՝ Նյու Յորքի գեղարվեստի ակադեմիայում: Բնատուր տաղանդով օժտված արվեստագետը հետագայում ասել է. «Ակադեմիայում ես սովորելու բան չունեի՝ ես արդեն գիտեի ամեն ինչ…»:

21 տարեկանում մեկնում է Ջամայկա, մի քանի տարի բնակվում այնտեղ: Անհատական ցուցահանդեսներով ներկայանում է տարբեր երկրներում՝ Անգլիա, Շոտլանդիա, Իտալիա, Ֆրանսիա, Ջամայկա, Ամերիկա: Տաղանդավոր նկարիչը երիտասարդ տարիքում, սկսած 1929-ից, մասնակցում է համաշխարհային ճանաչում վայելող դեմքերի համատեղ ցուցահանդեսներին՝ Պիկասո, Մայոլ, Դեսպիո, Գաբո, Լիպշից, արժանանալով տասնյակ հնչեղ մրցանակների:

Նրա լավագույն քանդակներից են՝ «Փոքր Մհեր», «Ցեղասպանություն», «Ծովային թռչունը եւ ձուկը»: Ինքն իրեն «երկու հարյուր տոկոսանոց հայ» համարող արվեստագետը կյանքի վերջին 15 տարիներն անցկացրել է հայրենիքում: 1985 թվականին նախկին Միության կառավարությունը նրան պարգեւատրել է Խաղաղության շքանշանով, որին, բացի ռուսներից, առաջին անգամ էր այլազգի արվեստագետն արժանանում: Հակոբ Սրապյանի հոդվածից։