«Ես ասում եմ՝ հայը ոչ միայն ազգ է, այլ նաեւ կոչում»․ ինքնատիպ բանաստեղծը

Իր ինքնատիպությամբ ժամանակին գրական աշխարհ էր մուտք գործելու տաղանդավոր բանաստեղծ, թարգմանիչ  Հրաչյա Սարուխանը՝ արժանանալով Հովհաննես Շիրազի, Գեւորգ Էմինի, Վահագն Դավթյանի, և այլ երեւելիների հիացմունքին ու բարձր գնահատանքին:

«Ես ծնվել եմ Հայաստանի Համզաչիման գյուղում. գյուղը, քաղաքը, ավանը լավ գիտեմ, որովհետեւ չկա մի շրջան, որտեղ ընկեր կամ բարեկամ չունենամ: Կուզենայի, որ ամեն մի հայ մտածեր, որ էն հեռավոր մի մարզի մյուս հայը իր հոգեւոր ընտանիքի անդամն է: Ամեն հայ եթե այդպես մտածի, լավ կլինի, ամեն ինչ միայն իր գերդաստանով չի պարփակվում՝ իր ուղեղի ու սրտի մեջ: Ես ասում եմ՝ հայը ոչ միայն ազգ է, այլ նաեւ կոչում…

Եթե որեւէ մեկն այն ունի, պիտի դա իսկապես բարձր պահի, այն աստճանի, ինչպես այն հայերը, որոնց անունները մենք սիրում ենք հաճախ թվել՝ Նժդեհ, Անդրանիկ եւ այլն… »: Հրաչյա Սարուխանը իր երկրի հայրենաշունչ, ընտիր բանաստեղծներից մեկն էր, որի երգերն իր անունը դեռ երկար ու երկար պիտի փողհարեն…Հակոբ Սրապյանի հոդվածից։