Նորաթուխ բանաստեղծն, ով իր կյանքը տվեց Արցախն ազատագրելու համար

Կոմիտաս Հակոբյանը ծնվեց որպես բանաստեղծ,։ Երբ նրա առաջին գրական ստեղծագործությունները հայտնվեցին մամուլի էջերում, ընթերցողներն հիացած էին։ Նորաստեղծ բանաստեղծը գրավել էր բոլորի ուշադրությունը։

1993-ին լույս էր տեսել երիտասարդ բանաստեղծի «Գոյության պատրանք» ստեղծագործությունների անդրանիկ ժողովածուն:

Ավարտական կուրսի ուսանող էր, երբ կամավոր մեկնեց ռազմաճակատ եւ գրիչը փոխարինեց զենքով: Մարտիկ-բանաստեղծն առաջնագծում էր, ու մարտական ընկերների հետ պայքարի թեժ պահերին երբեք իրեն չէր խնայում:

1994-ի մայիսի 5-ին Մարտակերտի շրջանի Կարմիրավան բնակավայրի համար մղված ազատագրական մարտերում Կոմիտասը հերոսաբար զոհվեց՝ առաջին անգամ դրժելով «Ես կսպասեմ այնքան, որ վերջանա պատերազմը, որպեսզի իմ հարսանիքին սրտաբուխ պարեն եւ ուրախանան բոլորը» հարազատներին եւ ընկերներին տված իր խոստումը: Դավիթ Միքայելյանի հոդվածից։