Այվազովսկուց հետո երկրորդ ՀԱՅ ամենահայտնի ծովանկարիչը․ նա ծնվել ու ապրում էր Տրապիզոնում

Հովհաննես Այվազովսկուց հետո աշխարհին հայտնի հայ նշանավոր ծովանկարիչներից է Վարդան Մախոխյանը։ Նա ծնվել է 1869 թ. մայիսի 31-ին՝ Տրապիզոնում, նավահանգստային քաղաք, որի ափերը ողողում են Սեւ ծովի հարավային ջրերը։ Քաղաքը հիմնադրել են հույները՝ Ք. ծ. ա. 750 թ., իսկ 16-17-րդ դարերից այն անցել է օսմանյան տիրապետության տակ։

Տրապիզոնը հայաշատ քաղաք էր։ Մախոխյանի ժամանակ այնտեղ 800 տուն հայկական բնակչություն կար, իսկ մինչեւ 1915 թվի եղեռնը՝ 14-15 հազար հայ։ Նշանավոր հայերից այնտեղ են ծնվել նաեւ նկարիչներ Բյուզանդ Կոջամանյանը, Արշակ Ֆեթվաճյանը, Սիմոն Երեմյանը, ճարտարապետ Լեւոն Կյուրեղյանը, ՀԽՍՀ ժողդերասաններ Համբարձում Խաչանյանը, Արման Կոթիկյանը։

Գեղատեսիլ բնությունը, ծովի գույներն ու ձայնը հայ մարդու համար ներշնչանքի աղբյուր են, ինչն էապես անհասկանալի է թուրք բարբարոսներին, ում համար ծովը ոչ թե կապույտ, այլ կարմիր է՝ մարդկային արյան հեղեղվող գույնի… Այո, նվաճելով ծովեր, թուրքերն այդպես էլ չհասան ծովին, սակայն քաղաքակիրթ երեւալու համար իրենց պալատների պատերը զարդարում են Այվազովսկու ծովանկարներով ու լուսանկարվում դրանց տակ… Էլեոնորա Ներսիսյանի հոդվածից։