Հայ դերասան, ով դասվել է աշխարհի մեծագույն ողբերգակների շարքը՝ խաղալով 300-ից ավել դերեր

Պետոս Ադայանը հայ բեմի տիտաններից մեկն էր։ Նա Խաղալու էր 300 դեր, Օդեսայում արժանանալու էր Ռուսաստանի արվեստի ակադեմիայի պատվավոր անդամի կոչման: Համլետի և Օթելլոյի դերակատարումները նրան դասելու էին աշխարհի մեծագույն ողբերգակների շարքը, և ողջ թերթերի ու ամսագրերի էջերը լցվելու էին Պետրոս Ադամյանով:  Իր ժամանակի հայ բեմի արքան, նաև տաղանդավոր բանաստեղծ էր ու գեղանկարիչ։

Թիֆլիսյան տարիները չափազանց արգասաբեր էին լինելու դերասանի ստեղծագործական կյանքում. Ժադով՝ Ալեքսանդր Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», Չացկի՝ Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» պիեսների ներկայացումներում: Հյուրախաղային շրջագայություններ Ախալցխայում, Ախալքալաքում, Ալեքսանդրապոլում, Շուշիում, Նոր Նախիջևանում:

1883-85 թթ. խաղացել է Մոսկվայում, Պետերբուրգում, Խարկովում, Կիեւում, Բաքվում՝ ճանաչվելով որպես մեծահամբավ դերասան: Հայերեն, երբեմն նաեւ ֆրանսերեն է խաղացել Համլետ, Օթելլո, Արբենին: Ադամյանին համեմատում էին իտալացի աշխարհահռչակ դերասաններ Թոմազո Սալվինիի, Էռնեստո Ռոսսիի հետ: Հակոբ Սրապյանի հոդվածից։