ՀԱՅ բեմանկարիչ և դերասան, ով աշխատել է Լենինգրադի «Լենֆիլմ» կինոստուդիայում. ՆԱ նաև նկարահանվել է ՀԱՅԿԱԿԱՆ մի քանի ֆիլմերում, հիշեցի՞ք

Բեմանկարիչ, դերասան Հրաչյա Մեքինյանը ծնվել է 1923 թվականին Լենինականում (այժմ` Գյումրի):

1941թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը: 1944-49թթ աշխատել է Ստեփանավանի թատրոնում` որպես գլխավոր նկարիչ: 1955թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը:

1964թ-ից բնակվել և աշխատել է Լենինգրադում (այժմ` Սանկտ Պետերբուրգ), որտեղ աշխատել է «Լենֆիլմ» կինոստուդիայում:

Եղել է ավելի քան 20 ֆիլմերի բեմադրող նկարիչը` «Մոր սիրտը» (1957թ.), «Սիրտն է երգում» (1957թ.), «Իմ սիրելի հայրիկ» (1970թ.), «Ժայռը» (1973թ.), «Կրեչինսկու հարսանիքը» (1974թ.), «Հետադարձ կապ» (1977թ.), «Ամառային ճանապարհորդություն դեպի ծով» (1979թ.) և այլն:

Նկարահանվել է «Երեք անգամ սիրո մասին» (1981թ.) և «Ձայն» (1986թ.) ֆիլմերում:

Մահացել է Լենինգրադում 1986 թվականին: