Հայ դերասանուհու կյանքի պատմությունը․ ինչո՞ւ ամուսինը հրաժարվեց նրանից․ այդ ինչ չլսված բան էր, որն անտեսելով նա գնաց առաջ

Արուս Ոսկանյանին ժամանակի մեծերը համեմատում էին Աստվածուհիների հետ։ Նա ոչ միայն տաղանդավոր էր այլ նաև համարձակ։ Արուսի բեմական կյանքի վարագույրը բացում է Վահրամ Փափազյանը` իր խելահեղ առաջարկով, որ համարձակորեն ու աներեր ընդունում է Արուսը։

Ուսյալ օրիորդի համար, թեկուզ նշանված, երանելի էր խաղալ տաղանդավոր դերասանների հետ «Օթելլոյում», Էմիլիայի դերում, սակայն կնոջ համար, այն էլ` նշանված, Կոստանդնուպոլսում չլսված բան էր բեմ բարձրանալը։ Ներկայացումից հետո փեսացուն հրաժարվեց նրանից, իսկ ամբոխի ձեռքից ազատելու համար ծնողներն Արուսին փախցրին Բուլղարիա։

Արուս Ոսկանյանի շունչը բացվում է, երբ Բուլղարիայից Պոլիս վերադառնալով` միանում է Աբելյան-Արմենյան թատերախմբին ու նրանց հետ ժամանում Կովկաս։ Սկսվում է նրա բեմական շրջագայությունը Բաքվում, Թիֆլիսում, Հյուսիսային Կովկասում, Միջին Ասիայում, Պարսկաստանում: Ի վերջո, հանգրվանում է Երևանում, խաղում ամենատարբեր ներկայացումներում՝ ամենատարբեր դերեր, իր տաղանդով ու հմայքով գրավում է հանդիսատեսի սիրտը։ Էլեոնորա Ներսիսյանի հոդվածից։