ՀԱՅ, ով արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվավոր դոկտորի կոչման․ նա կյանքը նվիրեց Արցախի ժառանգությունները պահելուն

Այդ պատմամշակութային ժառանգության պահպանման գործի անխոնջ նվիրյալներից է Շահեն Մկրտյանը՝ արմատներով ու ծնունդով Արցախի Դիզակ-Հադրութի շրջանի Արփագետիկ կամ Քարինգ գյուղից: Նրան էր վերապահված հայրենի երկրամասում հիմնել ու տնօրինել Լեռնային Ղարաբաղի պետական պատմաերկրագիտական թանգարանը, ապա աշխատել Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի գիտական գծով տեղակալ, իսկ հետո՝ Հայաստանի ազգային պատկերասրահի մասնաճյուղի վարիչ…

Ամբողջ մի կյանք նա նվիրաբերեց մեր պատմամշակութային յուրօրինակ արժեքներին, դրանք աշխարհին ի ցույց դնելու ազգաշահ գործին: Շահենը արժանացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվավոր դոկտորի կոչման։

Շահեն Մկրտչյան մշակութային գործչի գլուխգործոցը «Արցախի գանձերը» պատկերագիրք-ալբոմն է՝ հրատարակված չորս լեզուներով, շքեղ ձեւավորմամբ: Մեծարժեք այս ստեղծագործության համար հեղինակն արժանացել է բարձր պարգեւների՝ ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան ամենամյա մրցանակի, «Մեսրոպ Մաշտոց» շքանշանի: Հակոբ Սրապյանի հոդվածից։