Գուսան Շերամի երգերի լավագույն կատարողը հենց այս ՀԱՅՈՒՀԻՆ էր. վայելե՛ք ՆՐԱ կատարմամբ «Դու իմ մուսան ես» երգը

Երգչուհի Արաքսյա Գյուլզադյանը ծնվել է 1907 թվականին Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի):

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրում: Սկզբում հանդես է եկել ինքնագործ խմբերում: 1926թ-ից հաստատվել է Երևանում:

1926-55թթ եղել է Հայաստանի ռադիոկոմիտեի ժողովրդական գործիքների անսամբլի, 1955-67թթ՝ Հայֆիլհարմոնիայի մեներգչուհի: Նրա ուսուցիչներից է եղել կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը:

1939թ. և 1956թ. մասնակցել է Մոսկվայում կայացած Հայ արվեստի տասնօրյակներին: Կատարել է հայկական, իրանական, ադրբեջանական ժողովրդական և աշուղական երգեր, ինչպես նաև` հայ կոմպոզիտորների երգեր ու ռոմանսներ:

Եղել է Գուսան Շերամի երգերի լավագույն կատարողներից՝ «Քեզանից մաս չունիմ», «Շորորա», «Դու իմ մուսան ես» և այլն: 1960թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում 1980 թվականին: