Ֆրանսիայում ապրող Հայաստանի մի մասնիկը․ նրա մասին գրում էր ժամանակի առաջադեմ մամուլը

ՀԱՅ հայտնի նկարիչ Վրադան Մախոխյանի աշխատանքները առաջին անգամ ցուցադրվում են Բեռլինում, 1900 թ.-ին։ 1904 թ. նա դառնում է Բեռլինի նկարիչների միության անդամ, որը նախագահում էր Վիլհելմ կայսրը, ով  հայտնի էր նաեւ որպես նկարիչ։ Ծննդավայրը, սակայն, ձգում էր Մախոխյանին, եւ նա 1908-1914 թթ- ին վերադառում է Տրապիզոն։

Սկսվում է Առաջին համաշխարհայինը. այս անգամ էլ Մախոխյանը ստիպված տեղափոխվում է Լոնդոն, կազմակերպում անհատական ցուցահանդես, հետո մեկնում Ֆրանսիա ու վերջնականապես հաստատվում Նիսում։ Նկարիչը ճանապարհորդում է եւ ուր էլ լինում է՝ բացում է ցուցահանդեսներ, արժանանում տարատեսակ բարձրագույն մրցանակների, նրա մասին գրում է ժամանակի առաջադեմ մամուլը։

1915 թ. կոտորածներն ու հարազատների կորուստը, մեծ ազդեցություն են ունենում նկարչի վրա։ Այդ ամենով տարված նա գրում է սիմֆոնիա՝ «Հայաստանի հեծեծանքը», որն առաջին անգամ հնչում է Մոնտե Կառլոյում՝ 1918 թ. հունվարի 13-ին, գնահատվում բարձր, գրավում տարբեր բեմեր ու սրտեր։ Սեւ ծովի ափին ծնված ծովանկարիչն ու երաժիշտը մահկանացուն կնքում է  Միջերկրականի ափին՝ Ֆրանսիայի Նիս քաղաքում։ Էլեոնորա Ներսիսյանի հոդվածից։