Ո՞վ է այս հայտնի բրենդի ՀԱՅ ՀԻՄՆԱԴԻՐԸ. դուք կրում եք նրա արտադրանքը առանց իմանալու, թե ՈՎ Է ՆԱ

Գյումրեցի Միհրան Պողոսյանը հայկական «Pogo shoes» բրենդի հիմնադիր-տնօրենն է: Միհրանի համար կոշիկի հանդեպ սերը ոչ թե գումար վաստակելու միջոց է եղել, այլ գեներով փոխանցված նախասիրություն:

Մանկուց զբաղվել է այդ գործով, սակայն 2018 թվականին որոշել է իր սիրելի զբաղմունքը վերածել բիզնեսի: Հենց այդ ժամանակ էլ հավաքել է իր թիմին, միասին մասնակցել են դասընթացների, ստացել են պետության կողմից սուբսիդավորվող վարկային միջոց, որն էլ օգտակար է լինում իրենց բիզնեսի մեկնարկին:

Միհրանը պատմում է, որ սիրում է ստեղծագործել՝ ոգեշնչվելով տարբեր երևույթներից: Հենց նա էլ էսքիզավորում է իրենց կոշիկները, պատկերը հանձնում է թղթին, որից հետո ընթանում են աշխատանքները: Չնայած բազմաթիվ հնարավորությունների՝ բիզնեսմենը չի պատրաստվում լքել իր հայրենի քաղաքը , քանի որ այն շատ է սիրում ու ուրիշ տեղ իրեն չի պատկերացնում: