Հայ, ով դարձավ ժամանակի հայտնի նկարիչների աշակերտը․ Նա Բեռլինի նկարիչների միության անդամներից մեկն էր

Հայ հայտնի ծովանկարիչներից այս հոդվածում խոսելու ենք Վարդան Մախոխյանի մասին։ Դեռ մանկուց Վարդանի ականջին ծովը մեղեդի էր բերում, իսկ աչքին՝ գույներ։ Նա նվագում ու նկարում էր՝ վերցնելով ու վերադարձնելով ծովին իր հմայքները։ Ջութակն ու վրձինը՝ մեղեդին ու գույնը դարձել էին նրա հոգու ելևէջները։

Պրոֆեսիոնալ դառնալու համար Մախոխյանը մեկնում է Բեռլին, որտեղ՝ բժշկական համալսարանում սովորում էր եղբայրը։ Կարնո Սանասարյան վարժարանում ստացած բազմակողմանի կրթությունը Վարդանը լրացնում է Բեռլինի գեղարվեստական ակադեմիայում.

Այստեղ նրան դասավանդում են ժամանակի հայտնի նկարիչներից Էուժեն Բրախտը, նորվեգացի ծովանկարիչ Հանս Գուդեն, սակայն գագաթը Հովհաննես Այվազովսկին էր, եւ Մախոխյանը 1894 թ. մեկնում է Ղրիմ՝ մեծ ծովանկարչի արվեստանոց, իսկ երբ 1895-ին վերադառնում է Տրապիզոն։ Ականատես լինելով համիդյան ջարդերին, նա ստիպած էր փախչել Բաթում, որտեղից էլ մեկնել Եվրոպա, այստեղ էլ զբաղվել ստեղծագործական աշխատանքներով, մասնակցել ցուցահանդեսների։ Էլեոնորա Ներսիսյանի հոդվածից։