«Քաջի պես կանգնեցնել էր թշնամու դիվերսիոն առաջխաղացումը Մարտակերտի և Դրբոնի ուղղությամբ». ՀԵՐՈՍ Արմենը հավերժ մնաց հայրենիքի գրկում

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր հայրենիքի համար զոհված անմար լույսերից ևս մեկին. Արմեն Սեյրանի Մարտիրոսյան:

Մեր հերոս Արմենը դիպուկահար էր, լավագույններից մեկը: Ծնվել է 1987 թվականին Ապրիլի 24-ին Վանաձոր քաղաքում: Նա հայրենիքին նվիրված զինվորկան էր:

Ու սեպտեմբերի 27…

Նա հայրենիքի կանչով հենց առաջին ժամերից ոտքի է կանգնել ու մեկնել առաջնագիծ՝ տղերքի կողքին լինելու: Նա կռվում էր հիմնականում Մատաղիսի դիրքերում, կենաց-մահու պայքար էր մղում: Քաջի պես կռվել ու կարողացել էր կանգնեցնել թշնամու դիվերսիոն առաջխաղացումը Մարտակերտի և Դրբոնի ուղղությամբ:

Սակայն պատերազմը նրան էլ չխանայեց: Նա անմահացել է թեժ մարտերում հոկտեմբերի 9-ին՝ կյանքը նվիելով հանուն հայրենիքի:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: