«Տեսիլք եմ տեսել՝ ոնց ա ինքը իրա վերջին շունչը փչում, ինչ դիրքով ա ընկած, էդ դիրքով էլ գտան». ՀԵՐՈՍ Ռազմիկը գրավել էր թշանամու մի քանի դիրք ու ոչնչացրել մեծաթիվ տեխնիկա

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր հայրենիքի համար զոհված անմար լույսերից ևս մեկին. Ռազմիկ Մադաթյան:

Մեր հերոս Ռազմիկը ծնվել է 2000 թվականին Արմավիրի մարզի Բամբակաշեն գյուղում: Իր ժամկետային զինծառայությունը անցկացնում էր Մարտունի 3-ում ու պատերազմի հենց առաջին ժամերից ոտքի է կագնել ու պայքարել՝ հանուն հայրենիքի: Դեռ պետարազմի թեժ օրերին իր քաջության համար արժանացել էր «Մարտական ծառայության» մեդալի:

Նա գրավել է թշնամու մի քանի դիրքեր ու կարողացել է ոչնչացնել մեծաթիվ կենադնի ուժ ու մի քանի միավոր զինտեխնիկա: Բայց լավ զինվորին որոշում են տեղափոխել Հադրութ, որտեղ էլ նա ընկել է թեժ մարտերի ժամանակ հոկտեմբերի 12-ին:

«Տեսիլք եմ տեսել՝ ոնց ա ինքը իրա վերջին շունչը փչում, ինչ դիրքով ա ընկած, էդ դիրքով էլ գտել են»,- կսկիծով ասում է մայրը։

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: