«Դեռ նոր էր ավարտել ժամկետային ծառայությանը, բայց հենց լսեց՝ կռիվ ա, գնաց ու հասավ եղբորը՝ պոստեր». ՀԵՐՈՍ Սարոն 1 ամիս քաջի պես կռվեց

Մենք շարունակում ենք լուսաբանել մեր քաջերին, որ նրանց բարձր անունն էլ ավելի բարձր հնչի: Մենք ձեզ երբեք չենք մոռանա, տղե՛րք: Նրանց, որ էլ տուն չեկան, նրանց, որ հասան իրենց ընտանիքներին, նրանց, որ հաշմանդամ վերադարձան, և նրանց, որ դեռ թշնամու ճիրաններում են, մենք նրանց բոլորին կյանք ենք պարքտ ու միակ բանը, որ կարող ենք անել փոխհատուցելու համար, նրանց կիսատ թողած գործն ավարտին հասցնելն ու մեր ապագա սերունդներին հայրենիք փոխանցելն է: Չուրանանք ու չմոռանանք` ինչի համար կռվեցին ու զոհվեցին մեր տղերքը:

Ճանաչեք մեր հայրենիքի համար զոհված անմար լույսերից ևս մեկին. Սարո Միքայելի Թունյան:

Մեր հերոս Սարոն դիպուկահար էր, իր գործի մեջ լավագույններից մեկը: Ծնվել է 1999 թվականին: Նա իր ժամկետային զինծառայությունը նոր էր ավարտել, բայց երբ լսեց պաետարզմի մասին միանգամից որոշեց մեկնել ռազմաճակատ՝ տղերքի կողքին լինելու:

Եղբայրը ժամկետային ծառայության մեջ էր ու որոշեց մեկնել նրա հետ լինելու: Թև թիկունքի տված՝ անձնիվարաբար կռվում էին թշնամու դեմ:

1 ամիս անզիջում պայքար մղելուց հետո նա չի խնայում իրեն ու անմահանում է հոկտեմբերի 26-ին՝ հանուն հայրենիքի:

Փա՛ռք Քեզ, հերո՛ս, հավերժ շնորհակալ և պարտական ենք: