«Սքանչելի էր… բայց Ադամյանին չի հասնի»․ Հետաքրքիր դեպք ՀԱՅ դերասանի կյանքից

Ձեզ ենք ներկայացնում մի հետաքրքիր դեպք անվանի հայ դերասան Պետրոս Ադամյանի կյանքից։ Իննսունական թվականների սկզբներին էր: Աշխարհահռչակ իտալացի դերասան Ռոսսին Թիֆլիս էր գնացել: Էն ժամանակ, Թիֆլիսում բացի հայոց դերասանական խմբից, ուրիշ խումբ չկար: Հայոց խումբն էլ մեծ մասամբ կազմված էր սիրողներից՝ հանգուցյալ Գեւորգ Չմշկյանի գլխավորությամբ:

Բոլորը գնում էին կայարան, Ռոսսուն դիմավորելու։ Նրան ընդունեցին ծաղկեփնջերով ու երաժշտությամբ: «Համլետի» ներկայացման գիշերն էր: Ամբողջ հասարակությունը անհամբեր սպասում էր վարագույրի բացվելուն, որ Ռոսսու Համլետը համեմատի Ադամյանի Համլետի հետ: Դուրս եկավ Ռոսսին:

Հասարակությունը հափշտակված, շունչները պահած հետեւում էր մեծ ողբերգուին: Ամեն ինչ վերջացավ։ Վարագույրն իջավ: Թատրոնը դղրդաց միահամուռ ու անընդհատ ծափահարությունից: Ծափահարություններից հետո բոլորը միահամուռ արձակեցին իրենց վճիռը. -Սքանչելի է… Բայց Ադամյանին չի հասնիլ… : 

Ադամյանը մահացավ 42 տարեկանում, նյութական ծանր կացության մեջ, թոքախտ հիվանդությունից: Մեծանուն ողբերգակի աճյունն հանգչում է Պոլսի՝ Շիշլիի հայկական գերեզմանատանը։ Հակոբ Սրապյանի հոդվածից։