«Բոլորը սպասում էին ու վստահ էին, որ ես դերասան կդառնամ, բացի ինձանից»․ հայ բեմի մեծ վարպետը

Դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանին է նվիրված այս հոդվածը։ Նրա յուրատաուկու անկրկնելի տաղանդը գեների արդյունք էր։ Չէ որ նա ծնվել էր արվեստով լցված հայտնի ընտանիքում։

«Բոլորը սպասում էին ու վստահ էին, որ ես դերասան կդառնամ, բացի ինձանից: Երբ դպրոցն ավարտեցի, որոշեցի ընդունվել գյուղինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետ, բայց կես բալով դուրս մնացի: Հայրս առաջարկեց ընդունվել Վարդան Աճեմյանի կուրս, սակայն Աճեմյանը հայրիկիս ասել էր. «Տղային ինչո՞ւ ես դժբախտացնում, միջակություն է լինելու, ես ուժեղ կուրս եմ հավաքել…»:

Եվ իսկապես, հավաքել էր լավագույններին՝ Արմեն Ջիգարխանյան, Երվանդ Ղազանչյան, Գալյա Նովենց, Ներսես Հովհաննիսյան, այլք: Բայց դա ինձ հետ չպահեց. որոշեցի սիրելի վարպետիցս «վրեժխնդիր» լինել:

Գնում, նստում էի լսարանի վերջերում: Մի օր էլ կուրսն էտյուդ էր փորձում, ասաց. «Դու էլ փորձիր»: Մոտ 15 րոպե տեւեց ելույթս: Վերջում ասաց. «Ապրես, լավ էր»: Մեկ ամիս ուշացումով ուսանող դարձա ու լրիվ արդարացրի հորս սպասելիքները…»,- ասել է հայ բեմի տիտաններից Գուժ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ։

Բարեբախտաբար, նա չկարողացավ ընդունվել գյուղինստիտուտ, այլապես հայ բեմն ու հայ կինոն չէին ունենա հմայիչ դերասան ու իր յուրահատկությամբ տարբերվող խաղ։ Մանուկյանը պիտի դառնար դերասան, քանի որ նա ծնվել էր դրամատուրգ Ալեքսանդր եւ դերասանուհի Վալենտինա Արաքսմանյանների ընտանիքում: Հակոբ Սրապյանի հոդվածից։