«ՆԱ իր ՀԱՅՐԵՆԻՔԻ կրքոտ սիրահարն էր». ԼԵԳԵՆԴԱՐ ՀԱՅ, ով փրկեց ՀԱՅ մշակույթը և ցուցադրեց այն աշխարհի խոշորագույն երկրներում. ՆՐԱՆ բոլորս պիտի ճանաչենք

Կան մարդիկ, որոնց հետ մշտապես հաճելի է հանդիպելը։ Այդ նրանք են, ովքեր հրապուրված են իրենց գործով, միշտ կենսուրախ են ու բարի։ Այդպսին էր Վանիկ Շարամբեյանը՝ իր հայրենիքի ժողովրդական արվեստի կրքոտ սիրահարը: 

Խորհրդային հնագետ, պատմաբան Բորիս Պիոտրովսկի

ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Հովհաննես Շարամբեյանը մեծ աշխատանք է կատարել ժողովրդական արվեստի պահպանման և դրա զարգացման ուղղությամբ։ Շարամբեյանն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Հայաստանի ժողովրդական արվեստի պետական թանգարանի, Երևանի փայտարվեստի թանգարանի և մի շարք այլ մշակութային կենտրոնների ստեղծման գործում։ Իր գործունեության համար նա պարգևատրվել է ԽՍՀՄ և արտասահմանյան երկրների պատվոգրերով և մեդալներով։

Հովհաննես Շարամբեյանը մեծ աշխատանք է կատարել ժողովրդական արվեստի պահպանման և դրանց զարգացման ուղղությամբ։ Դիլիջանում նա երկար տարիներ եղել է կուլտուրայի և արվեստի ժողովրդական համալսարանի ռեկտոր, հիմնադրել է Հայաստանի պետական ժողովրդական արվեստի թանգարանի Դիլիջանի մասնաճյուղը։

Հովհաննես Շարամբեյանն ավելի քան երեսուն տարի աշխատել է Դիլիջանի հին փողոցի վերականգնման վրա՝ մասնակցելով նախագծմանը, լուծելով կազմակերպչական հարցեր, ստեղծելով շենքերի մանրամասների էսքիզներ։ Նշանակվել է Դիլիջանի պատմամշակութային արգելոց-թանգարանի գլխավոր խորհրդատու։ Շարամբեյանն իր ակտիվ մասնակցությունն է ունեցել Երևանի փայտարվեստի թանգարանի ստեղծման գործում։

Շարամբեյանի ստեղծագործությունները պահպանվում են Տրետյակովյան պետական պատկերասրահում, Արևելյան ժողովուրդների արվեստի պետական թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Դիլիջանի պատմամշակութային արգելոց-թանգարանի ֆոնդերում, Դիլիջանի երկրագիտական թանգարանում, Վանաձորի պատկերասրահի մասնաճյուղում և բազմաթիվ մասնավոր հավաքածուներում։

Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Բուլղարիայում, Փարիզում, Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի սրահում (Գրիգոր Խանջյանի հետ՝ նվիրված Կոմիտասի 100 ամյակին), Հոլանդիայում, ԳՖՀ-ում, Երևանում, Դիլիջանում, Իջևանում, Էջմիածնում և Հայաստանի մի շարք այլ քաղաքներում։