Հայ դերասան, ում բացառություն արվեց և նա Թուրքիայի դեմում խաղաց Օթելլո հայերենով

Հայ բեմի Համլետը, Օթելլոն, Լիր արքան Պետրոս Ադամյանն էր։ Նա չմոռացվող անուն է հայ թատերական արցեստում։ Նա հայ էր, ում առաջ բացվում էին բոլոր փակ դռներն անգամ: Նույնիսկ Թուրքիայում, որտեղ սուլթան Աբդուլ Համիդի հրամանով արգելված էր հայերենով ներկայացումներ տալը, 1888-ին Ադամյանին բացառության կարգով թույլատրվում է բեմ բարձրացնել  Օթելլո, Կորրադո…

Մինչ բեմական փառքի աստիճաններով բարձրանալը, ապագա հանճարը սովորել է Ղալաթիայի Սբ Փրկիչ կաթոլիկ եկեղեցու դպրոցում, գիտեր լատիներեն, իտալերեն, ֆրանսերեն: Դեռեւս 16 տարեկանում առաջին անգամ «Արեւելյան թատրոնի» բեմ էր բարձրացել Վիկտորի «Գուլիելմոս աշխարհակալ» պիես-ներկայացման մեջ:

1867-ից արդեն նույն թատրոնի դերասան էր: Աշխատել է նաև որպես ռեժիսոր եւ դերասան Թոմաս Ֆասուլճյանի, Պետրոս Մաղաքյանի դերասանախմբերում: Ադամյանը հայ թատրոնում առաջինն է մարմնավորել Համլետին: Հետո Ադամյանական Համլետն անցնելու էր քաղաքից քաղաք, երկրից երկիր, հիացնելու, զարմացնելու էր հային, ռուսին, վրացուն, անգլիացուն, ֆրանսիացուն… Հակոբ Սրապյանի հոդվածից։