ՀԱՅ պամանկարչության հիմնադիրը․ մարդ, ով կարծես ականատես է եղել մեր երկրի ամբողջ կյանքին

Վարդգես Սուրենյանցը, իրավամբ, հայ ազգային պատմանկարչության հիմնադիրն է։ Նրա կտավներում արտացոլված են մեր պատմության եղեռնական էջերի պատկերներն ու հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի բազմագույն երանգները։ Ազդեցիկ են հատկապես «Ոտնահարված սրբություն» (1895), «Ջարդից հետո» (1899) կտավները։

Դրանցում պատկերված են թալանված եկեղեցիներ, ցաքուցիր սուրբ գրքեր… Պակաս ազդեցիկ չէ հայ ժողովրդի ներկայացուցիչ Խրիմյան Հայրիկի դիմանկարը. ձեռքերը` բռունցք արած, կաթողիկոսական գահին ձիգ բազմած, առաջը ուղեգորգին ընկած` հայոց ճակատագրով կնքված փակ ծրարը ու նրա մտահոգ հայացքը…

Նկարչությանը մանկուց սիրահարված` հայ ականավոր գեղանկարիչ, գրաֆիկայի վարպետ, բեմանկարիչ, գրքարվեստի ձեւավորող,  թարգմանիչ, բազում հետաքրքրությունների տեր Վարդգես Սուրենյանցը ծնվել է 1860 թ.` Ախալցխայում, վախճանվել 1921-ին` Յալթայում, հուղարկավորվել տեղի հայկական եկեղեցու բակում։ Էլեոնորա Ներսիսյանի հոդվածից։