Քանդակագործ, ում սիրտը օտար ափերում տրոփում է հայավարի

Խորեն Տեր-Հարությանը եղեռնազարկ հայ ընտանիքի մազապուրծ շառավիղներից էր, որ ծնվել էր Ադանայի արյունոտ կոտորածների տարում՝ 1909-ին, Արեւմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Աշոտավան գյուղում, 1915-ի եղեռնից հետո գաղթական քարավանների հետ հասել է Գյումրի, հետո՝ Հունաստան եւ, ի վերջո, հանգրվանել ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Վուսթեր քաղաքում:

Բարեբախտաբար, փրկվել էր նաեւ հայրը, այլապես ով իմանա, թե ինչ ճակատագիր էր տնօրինելու ապագա տաղանդավոր քանդակագործի բախտը…Այսպես է ասել Հարությանի մասին տաղանդավոր քանդակագործ Երվանդ Քոչարը․

«Սիրելի Խորեն, դու իրոք շատ «խորեն» ես մոտենում քո գործին, արվեստի շնչով իմաստավորում ես ձեւը: Հայ արձանագործության պատմության մեջ՝ սկզբից մինչեւ մեր օրերը, ես առաջին անգամ եմ տեսնում մի արձանագործի, որ իր հայությունը առնչում է համաշխարհային արձանագործության հետ: Շնորհակալություն, սիրելի Խորեն: Դու հայ ես, լավ, ազնիվ հայ, քո սիրտը օտար ափերում տրոփում է հայավարի… Խորեն, դու բուն իմաստով արձանագործ ես, իսկական հայ արձանագործ…»: Հակոբ Սրապյանի հոդվածից։