Ինչպե՞ս Ֆիլադելֆիայի ոստիականությունը նրա քանդակները վերցրեց հատուկ հկողության տակ․ ինչո՞ւ էին ուզում թուրքերը պայթեցնել այն

«Փոքր Մհերը», որ կանգնեցված է Ֆիլադելֆիայի արվեստի թանգարանի զբոսայգում, հայ քանդակագործ Խորեն Տեր-Հարությանի գործերից է։ Տեղադրվելուց հետո թուրքերը փորձել են պայթեցնել այն: Դրանից հետո 6.5 մետրանոց արձանը վերցվել է ոստիկանական հատուկ հսկողության տակ: Այս ստեղծագործության մասին քանդակագործը գրել է.

«Կարծես սրբազան արարողության մեջ էի, եւ ոչ թե ես էի քանդակողը, այլ նահատակներու ոգիներն էին, որ կղեկավարեին ձեռքերս: Երբ երկար տարիներ աշխատելեն ետք արձանն ավարտեցի, զգացի, որ վրեժս լուծած եմ… Մեր սուրը եղած է բարի, գործածած ենք զայն միայն մեր հայրենիքը, մեր կյանքը, ունեցվածքը պաշտպանելու համար…»: 

Խորեն Տեր-Հարությանի մոնումենտալ մի քանի ստեղծագործություններ տեղադրված են ամերիկյան տարբեր քաղաքներում: Նրա կերտած մեծարվեստ գործերից են «Գյուտարարը», «Լեռների մայրը», «Վերածնված Հայաստան», «Պտղաբերություն», «Քաջ Վարդանը կառքի վրա», վերոնշյալ արձանները՝ եղեռնի թեմաներով: Հակոբ Սրապյանի հոդվածից։