ՀԱՅ, ում առաջ բացվում էի անգամ ամենափակ դռները, նրան բանաստեղծություններ էր նվիրում Թումանյանը

Հայ մեծանուն դերասան Պետրոս Ադամյանն ունեցել է բեմական արվեստի ինքնատիպ լեզու, սքանչելի ձայն, կատարելագործված տեխնիկա: Հանդես է եկել նաեւ ասմունքով (Նալբանդյան, Պատկանյան, այլ հեղինակներ): Գրել է բանաստեղծություններ, ստեղծել գեղանկարչական եւ գրաֆիկական գործեր, քննադատական հոդվածներ, կատարել թարգմանություններ:

Նա բազմատաղանդ անհատականություն էր, ումով հիացած էր անգամ Հովհաննես Թումանյանը, ով հետագայում նաև բանաստեղծություններ է նվիրել ողբերգակ դերասանին: Մասնավորապես Թումանյանը ասել է․

«Նրան ծափահարողները ծափահարել են լոկ արտաքին փայլից շլացած րոպեաբար եւ լքել են մշտապես… Հետո նա դարձավ ինձ համար մի մշտական վիշտ, մի գեղեցիկ վիշտ, մի իսկական Համլետ, որ բարձր դիրքերով ծնվել էր մի շատ խեղդուկ մթնոլորտում… Եվ խեղդվեց…»։ Պետրոս Ադամյանը հայ էր, ում առաջ բացվում էին բոլոր փակ դռներն անգամ: Հակոբ Սրապյանի հոդվածից։