Վաստակաշատ արվեստագետն, ով նաև որսորդության սիրահար էր․ նա սերունդներին է թողել անկորչելի ժառանգություն

Ռոմանոս Մելիքյանի ստեղծած ստուդիան նրա անմնացորդ ջանքերի շնորհիվ 1923 թ. դառնում է կոնսերվատորիա: Մելիքյանը մեծագույւն տաղանդ էր, ով ստեղծում էր նորն ու մնայունը։ Մեկ տարի անց նա մեկնում է Ստեփանակերտ եւ այնտեղ հիմնում երաժշտական ուսումնարան, ապա՝ Թիֆլիս, որտեղ երկու տարի գլխավորում է «Հայաստան» երաժշտական ստուդիայի աշխատանքները։

Հետո մեծ երգահանը կրկին Երեւանում էր, որտեղ եւ բարեկամական սերտ կապեր են հաստատվում իր եւ Ալեքսանդր Սպենդիարյանի միջեւ: Մասնակցում է մեծանուն կոմպոզիտորի «Ալմաստ» օպերայի բեմադրության աշխատանքներին, օպերային թատրոնի հիմնադրմանը: 1928 թ. -ին նա հրատարակության է հանձնում «Զմրուխտի» երգաշարը, ավարտում «Զառ-վառ» երգաշարը, լույս ընծայում երկու ժողովածու՝ «Մանկական երգեր» եւ «Պիոներական երգեր»:

Հետաքրքիր մի իրողություն վաստակաշատ արվեստագետի մասին, նրա, որ ապրեց ընդամենը 52 տարի՝ սերունդներին թողնելով անկորչելի ժառանգություն: Ռոմանոս Մելիքյանը եղել է որսորդության սիրահար, աշնան եւ ամռան ամիսներին շաբաթը մի քանի անգամ շտապել է որսի: Նեմրութ անունով շան հետ գնացել է Գառնի կամ իջել Արարատյան դաշտ՝ թռչուններ կամ մանր գազաններ որսալու:

Մի անգամ, երբ թռչուն է խփել, ընկերներից մեկը թե՝ ինչո՞ւ ես խփել այդքան գեղեցիկ թեւավորին, երգահանը պատասխանել է. -Պատկերացրու, հենց գեղեցկության համար խփեցի, որ բերեմ, խրտվիլակ սարքեմ ու միշտ պահեմ աչքիս առաջ… Երբ թռչուն եմ տեսնում, հրացանս դողում է… Հակոբ Սրապյանի հոդվածից։