Դեռ մանկուց մեծ դժվարություններ տեսած ՀԱՅ բանաստեղծը

Այս հոդվածում խոսելու ենք հանճարեղ բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի մասին։ Զաքաթալայում ծնված ապագա բանաստեղծը դեռ էն գլխից էր ոտք դնելու մաքառումների ճանապարհին. դեռ պատանի մեկնելու էր Թիֆլիս՝ հանրահայտ Ներսիսյան դպրոցում ուսանելու, բայց երազանքը մնում է անկատար: Ստիպված էր բանվորություն անել, աշխատել որպես գործակատար:

Հետո փորձել է ընդունվել արհեստագործական դպրոց՝ փականագործի մասնագիտությամբ, սակայն դրան էլ հիվանդությունը թույլ չի տալիս: Հաջողություն չի ունենում նաեւ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանի ուսանող դառնալու փորձը: Ուսման ծարավի երիտասարդը կրկին վերադառնում է վրաց մայրաքաղաք, սկսում աշխատակցել «Աղբյուր» հանդեսին:

Որոշ ժամանակ անց ուսուցչություն է անում Նիժնի Նովգորոդի եւ Մոսկվայի հայ մեծահարուստների ընտանիքներում, ծառայում բանկային եւ առեւտրական գրասենյակներում, աշխատակցում Մոսկվայում հրատարակվող «Հանդես գրական եւ պատմական» ամսագրին, թիֆլիսյան «Մուրճին»՝ նախընտրելով ծածկանուններ՝ Արծիվյան, Շիտակյան… Հակոբ Սրապյանի հոդվածից։