Հիշու՞մ եք «Հայաստանի փոքրիկ երգիչների» աստղին՝ Սուսաննա Պետրոսյանին. այսօր ՆՐԱ ծննդյան օրն է, ահա, թե քանի տարեկան է ՆԱ դառնում

Երգչուհի Սուսաննա Պետրոսյանը ծնվել է 1989թ. հունիսի 6-ին Երևանում: 4 տարեկան հասակից երգել է Տ.Հեքեքյանի «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբում:

2006թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ դպրոցի դաշնամուրային բաժինը և ընդունվել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջազ-վոկալի բաժին:

Միևնույն ժամանակ մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Հայսուպերսթար» երաժշտական նախագծին, որտեղ ճանաչվել է հաղթող և դարձել առաջին Հայսուպերսթարը: 2007թ. «Ոսկե Քնար» մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Տարվա հայտնություն» մրցանակին:

Նույն թվականին նկարահանել է առաջին տեսահոլովակը: 2009թ. թողարկել է առաջին ձայնասկավառակը` «Երգի թևեր»: Բազմաթիվ համերգներով հանդես է եկել Հայաստանում և արտերկրում, արժանացել է մրցանակների:

2010թ. մասնակցել է «Շանթ» հեռուստաընկերության «Ժողովրդական պարեր», 2011թ.` «Պարահանդես» նախագծերին և հասել եզրափակիչ: