ՀԱՅ բեմանկարիչ Սերգեյ Արուտյանը ծնվել է Բաքվում, բայց ստեղծագործել է ՀԱՅԵՐԻՍ համար. տեսեք, թե որ ՀԱՅԿԱԿԱՆ ֆիլմերի վրա է ՆԱ աշխատել

Բեմանկարիչ Սերգեյ Արուտյանը ծնվել է 1912 թվականին Բաքվում: Եղել է նկարիչ Միքայել Արուտչյանի եղբայրը:

Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը: Ձևավորել է բազմաթիվ բեմադրություններ Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Լենինականի դրամատիկական թատրոններում:

Ձևավորած ներկայացումներից են` Դ.Դեմիրճյանի «Հայրենի երկիր», «Սահման», Ե.Չարենցի «Կապկազ թամաշա», Ժ.Հարությունյանի «Ծաղիկների աշխարհում», Ա.Արաքսմանյանի «Երրորդ հարկից գլխիվայր», «Փիղը պարում է» և այլն:

Հեղինակել է բազմաթիվ քաղաքական պլակատներ և ընկերական շարժեր: Եղել է նաև «Ոզնի» ամսագրի գլխավոր նկարիչը, որտեղ ստեղծել է մի շարք ծաղրանկարներ: Եղել է մի շարք ֆիլմերի նկարիչը:

Կնոջ հետ

1956թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, 1964թ.` ժողովրդական նկարչի կոչումներին:

Մահացել է Երևանում 1986 թվականին: