Աշխարհահռչակ ՀԱՅ գեղանկարիչ, ով մասնակցել է Վենետիկի ցուցահանդեսներին. ՆԱ իր գործերից 100-ը կտակել է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Գեղանկարիչ Ժիրայր Օրագյանը (Ջերարդո) ծնվել է 1901 թվականին Կոստանդնուպոլսում:

1920թ. մեկնել է Հռոմ, սովորել է տեղի գեղարվեստի ակադեմիայում: Եղել է էքսպրեսիոնիստ նկարիչ: Ողջ կյանքը բնակվել է Իտալիայում: Հեղինակ է բազմաթիվ գծանկարների, յուղաներկ և ջրաներկ աշխատանքների: Ստեղծագործությունները ցուցադրվել են բազմաթիվ երկրներում:

Մոտ 100 գործ հեղինակը կտակել է Հայաստանին, որոնք գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում և Ժամանակակից արվեստի թանգարանում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հռոմում (1947թ., 1958թ., 1961թ.), Երևանում (1966թ., հետմահու):

Մասնակցել է 1950 և 1955 թվականների Վենետիկի գեղանկարչական ցուցահանդեսներին:

Գործերից են` «Ջարդը» (Եղեռն, 1951թ.), «Հիշատակներ Հայաստանեն» (1952թ.), «Քաղաքը» (1952թ.), «Նահտակներ» (1952թ.), «Պար» (1960թ.), «Զրույց» (1960թ.), «Երեխաներ» (1960թ.), «Սրճարան» (1961թ.), «Գաղթականներ», «Որբեր», «Գյուղական կյանք», «Թափառաշրջիկ դերասաններ», «Իմ ընտանիքը», «Հանդիպում», «Անսահմանության առջև», «Գյուղական ընտանիք», «Վշտակիցներ», «Երգող կանայք» և այլն:

Մահացել է Հռոմում 1962 թվականին: