«Այսպիսի հրաշալի ձայնը կարող է զարդարել աշխարհի լավագույն թատրոնների բեմերը…»․ պետրոսյանական հնչյունները

Ավագ պետրոսյանը իրավամբ ծնվել էր երգիչ դառնալու համար։ Նրա ձայնը քար էր դարձնում բոլորին։ Հենց դա էր պատճառը, որ Մոսկվայի Մեծ թատրոնում վերապատրաստում անցած երգիչը 1951-ին արժանանում է Խորհրդային Միության պետական մրցանակի:

Իսկ չորս տարի անց Մոսկվայում, Հայ արվեստի եւ գրականության տասնօրյակին մեծ հաջողություն է արձանագրում՝ հանդես գալով Սարոյի, Սանթուրի դերերգերով եւ պարգեւատրվում Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով, արժանանում Հայաստանի ժողովրդական արտիստի բարձր կոչման:

Այդ առիթով Մեծ թատրոնի գլխավոր բեմադրիչ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Բորիս Պոկրովսկին գրում է. «Այսպիսի հրաշալի ձայնը կարող է զարդարել աշխարհի լավագույն թատրոնների բեմերը…»: Երեւանի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնում Ավագ Պետրոսյանն ստեղծել է անմոռանալի կերպարների մի ողջ համաստեղություն:

Դրանցից հիշատակենք մի քանիսը միայն՝ Սարո եւ Սանթուր՝ Ա. Տիգրանյանի «Անուշ» եւ «Դավիթ Բեկ», Աշուղ եւ Շեյխ՝ Ա. Սպենդիարյանի «Ալմաստ», Կավարադոսի՝ Պուչինիի «Տոսկա», Ռադամես եւ Մանրիկո՝ Վերդիի «Աիդա» եւ «Տրուբադուր» օպերաներում: Դերերգեր, որոնցով փայլել է պետրոսյանական արտիստիզմը: Հակոբ Սրապյանի հոդվածից։