Այս ՀԱՅԸ արժանացել է Ուկրաինայի ՎԱՍՏԱԿԱՎՈՐ արտիստի, Ուզբեկստանի, ապա Հյուսիսային Օսեթիայի ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ արտիստի կոչումներին․ Գիտե՞ք թե ում մասին է խոսքը․

Օպերային երգիչ, կոմպոզիտոր, գեղանկարիչ ՀՐԱՅՐ ԽԱՆԵԴԱՆՅԱՆ ծնվել է 1939թ. հունիսի 6-ին, Ռուսաստանի Ռոստովի շրջանի Կամենսկ քաղաքում։ 1958-63թթ սովորել է Լվովի Ն.Լիսենկոյի անվան պետական կոսերվատորիայի վոկալի բաժնում։ 1961թ-ից եղել է Լվովի, 1965թ-ից՝ Օդեսայի, 1972թ-ից՝ Տաշքենդի Ա.Նավոյի անվան, 1981թ-ից՝ Վլադիկավկազի օպերային թատրոնների մեներգիչ։ 1976-80թթ դասավանդել է Տաշքենդի կոնսերվատորիայում և գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1960թ-ից զբաղվել է նաև գեղանկարչությամբ, ունեցել է մի շարք ցուցահանդեսներ Մոսկվայում, Տաշքենդում, Վլադիկավկազում, Սանկտ Պետերբուրգում և այլուր։

Հեղինակել է մի շարք օպերաներ («Թամարա և Դավիթ», 1987թ., «Կաին», 1998թ., «Սոկրատ», 2001թ., «Եգիպտական գիշերներ», 2004թ., «Մեսսիան՝ մարդկության որդին», 2005թ.), բալետներ («Նարգիզ՝ գանանային ծաղիկ», 1979թ.), ռոմանսներ և սիմֆոնիկ ստեղծագործություններ։ 1980-87թթ աշխատել է Հյուսիսային Օսեթիայի Օրջոնիկիձեի անվան օպերայի և բալետի թատրոնում, 1998թ-ից՝ Սանկտ Պետերբուրգի Մարիինյան թատրոնում:

Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Պ.Չայկովսկու «Պիկովայա դամա» (Հերման), «Իոլանտա» (Վոդեմոն), Ս.Ռախմանինովի «Ալեկո» (Ալեկո), Ջ.Վերդիի «Աիդա» (Ամոնասրո, Ռադամես), «Դոն Կառլոս» (Դոն Կառլոս), «Օթելլո» (Օթելլո), Ջ.Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» (Պինկերտոն), «Տոսկա» (Կավարադոսսի), Ժ.Բիզեի «Կարմեն» (Խոզե, Էսկամիլիո), Պ.Մասկանիի «Գեղջկական ասպետություն» (Տուրիդդու, Ալֆիո), Ռ.Լեոնկավալոյի «Պայացներ» (Կանիո) և այլն։ Հյուրախաղերով եղել է ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Գերմանիայում, Ավստրիայում, Անգլիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Բուլղարիայում, Ռումինիայում և այլ երկրներում: 1969թ. արժանացել է Ուկրաինայի վաստակավոր արտիստի, 1974թ.՝ Ուզբեկստանի, 1999թ.՝ Հյուսիսային Օսեթիայի ժողովրդական արտիստի կոչումներին: