ՀԱՅԱԶԳԻ տաղանդավոր դերասանի ՈՐԴԻՆ՝ կինոռեժիսոր Լաերտ Վաղարշյանը. նույնիսկ եթե ՆՐԱՆ չգիտեք, ապա ՀԱՅՐԸ ձեզ հաստատ ծանոթ է

Կինոռեժիսոր Լաերտ Վաղարշյանը ծնվել է 1922 թվականին ՌԴ Կրասնոդար քաղաքում: Եղել է դերասան Վաղարշ Վաղարշյանի որդին:

Լև Կուլիջանովի հետ

1942-46թթ աշխատել է Երևանի կինոստուդիայում` որպես ռեժիսորի և նկարչի ասիստենտ, 1946-51թթ` «Մոսֆիլմ» կինոստուդիայում` որպես ռեժիսորի ասիստենտ, որտեղ նաև եղել է ռեժիսոր-պրակտիկանտ:

1951թ. էքստերն կարգով ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի պետական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում (1982թ-ից` պրոֆեսոր):

Ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժակ Դյուկլոյի հետ

Որպես ռեժիսոր հանդես է եկել մի շարք դոկումենտալ և գեղարվեստական ֆիլմերում` «Առաջին սիրո երգը» (1958թ.), «Կոչված են ապրելու» (1960թ.), «Մարտիրոս Սարյան» (1965թ.), «Քաոս» (1973թ.), «Աքսորավայր 011» (1978թ.) և այլն:

Գրող Իլյա Էրենբուրգի հետ

1966թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի, 1976թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման: Մահացել է Երևանում 2000 թվականին: