Մեծանուն երաժիշտը, ով իր անունը թողեց հայկական երաժշտության պատմության մեջ

Հայ մեծանուն երաժիշտների շարքում իր պայծառ անուն է թողել Տիգրան Չուխաջյանը։ Նա 1861թ. սովորել է Միլանում, ուր հաղորդակցվել է համաեվրոպական ժամանակակից երաժշտության զարգացման ընթացքին: 1864թ. վերադառնալով Կ.Պոլիս հայտնվել է արևմտահայ մտավորականության առաջին շարքերում:

1860-ական թվականներին, սիմֆոնիկ համերգներ է ղեկավարել, երաժշտություն հորինել: Այս շրջանից հատկապես հիշատակության են արժանի ազատասիրական շնչով հագեցած նրա երգերն ու երաժշտությունը: Այս մթնոլորտում կոմպոզիտորը ստեղծել է «Արշակ Երկրորդ» օպերան: Նշենք, որ դա հայկական առաջին օպերան էր։

Լայն տարածում է ստացել հատկապես նրա «Լեբլեբիջի»-ն, որը բեմադրվել է Թուրքիայի մի քանի քաղաքներում, Եգիպտոսում ու Անդրկովկասում, Հունաստանում և արևմտյան ուրիշ երկրներում: Հնչել է թուրքերեն, հայերեն, հունարեն և այլ լեզուներով: Բացի օպերաներից, հորինել է նաև պատկառելի քանակությամբ սիմֆոնիկ ու կամերային գործիքային, դաշնամուրային ստեղծագործություններ, երգեր ու ռոմանսներ: Մահացել է Արևմտյան Հայաստանի Զմյուռնիա քաղաքում (այժմ՝ Իգդիր): Չուխաճյանի անունով Երևանում կոչվել են փողոց և երաժշտական դպրոց, որի առջև տեղադրված է նրա հուշարձանը: