«Այդպիսի հզորություն, ձայնի այդպիսի անսահմանություն երբեք չեմ տեսել…»․ դառը մանկություն ճաշակած աստվածատուր ձայնով մարդը

Արեւմտյան Հայաստանի Ակոռիից Կամարիս ներգաղթած վաճառականի ընտանիքում ծնված երկամյա երեխային դառը կյանք էր վիճակված՝ ընտանեկան ծանրագույն պայմաններ ու անուրախ մանկություն: Միակ սփոփանքը հորից ժառանգած աստվածատուր ձայնն էր, որը եւ փառավորելու էր իր անունը հայ օպերային արվեստում:

Խոսքը Ավագ Պետրոսյանի մասին է։ Նա իր տեսակով հանճար էր։ Ավագի մասին այսպես է ասել Սոս Սարգսյանը․«Մի անգամ հյուրախաղերի էինք Զանգեզուրում, երբ շեներից մեկում մեծարեցին Ավագ Պետրոսյանին. «Դու քո արձանը քո կենդանության օրոք արդեն կանգնեցրել ես…»:

Եվ, այո, Ավագն իր արվեստով մնաց ժողովրդի հոգու մեջ: Նա ինձ համար շատ զարմանալի մարդ էր, այսօր շատ քչերը կան այդպիսին: Ինձ միշտ թվացել է, թե երգիչը մեր քարոտ սարերից պոկված մի հզոր ժայռաբեկոր է՝ ինքն իրեն ծնած, ինքն իրեն ստեղծած: Այդպիսի հզորություն, ձայնի այդպիսի անսահմանություն երբեք չեմ տեսել…»: Հակոբ Սրապյանի հոդվածից։