Խորհրդային Միության պետական մրցանակի արժանացած հայ երգիչը․ նրա ձայնը գերում էր բոլորին

Այս հոդվածում խոսելու ենք հզոր ձայնի տեր մարդ Ավագ Պետրոսյանի մասին։ 1941 թ. դեռ ուսանող էր, երբ նրա անունն առաջին անգամ հայտնվում է Երեւանի օպերայի եւ բալետի ակադեմիական թատրոնի ազդագրերում: Այդ ժամանակ նա սովորում էր Մոսկվայի կոնսերվատորիայում:

Երբ սկսվում է Հայրենական մեծ պատերազմը, ստիպված վերադառնում է հայրենիք, ավարտում մայրաքաղաքի գլխավոր երաժշտանոցը՝ վոկալի անվանի պրոֆեսոր Նադեժդա Կարդյանի մոտ: Նա մասնագիտական հրաշալի կրթություն է ստանում, կատրելապես տիրապետում վոկալ արվեստի վարպետության գաղտնիքներին:

Նրա ձայնի յուրահատուկ թավշյա երանգը, լավագույնս էր արտահայտում ազգային երգարվեստի նրբերանգները: Դեռեւս Մոսկվայում ուսանելու տարիներին ոչ միայն մենահամերգներ է ունեցել մայրաքաղաքի ամենանշանավոր դահլիճներում, այլեւ ելույթներ՝ միության մշակույթի համբավավոր վարպետների հետ միասին: Մոսկվայի Մեծ թատրոնում վերապատրաստում անցած երգիչը 1951-ին արժանանում է Խորհրդային Միության պետական մրցանակի: Հակոբ Սրապյանի հոդվածից։