Նար-Դոսի որդին կամ էությամբ ՀԱՅԸ․ ինչպե՞ս նա դարձավ հայտնի երգիչ

Թե ինչ դժվարություններով էր ապրում հայ նշանավոր գրող Նար-Դոսի (Միքայել Զաքարի Հովհաննիսյան) ընտանիքը, եւ ինչեր էր հաղթահարում նա ստեղծագործական կյանքին նվիրվելու ճանապարհին, ընթերցողներին հայտնի է դեռ վաղուց։

«Նար-Դոսի մեջ մարդը եւ գրողն իրարից անբաժան էին եւ իրար չժխտող»,- գրում է Ավետիք Իսահակյանը եւ Նար-Դոսին համարում «մեր գրականության հարատեւ փառքերից մեկը»։ Նրա որդին` Նար Հովհաննիսյանը տաղանդավոր էր իր հոր պես։ Նրա ուղին լի էր մարդկային տառապանքներով ու փառքով։

Նարը ծնվել է Թիֆլիսում` 1913 թ. մարտի 30-ին։ 1931-37 թթ. Թիֆլիսի օպերայի եւ բալետի թատրոնում խմբերգիչ էր, իսկ 1941 թ. -ին կամավոր մեկնում է ռազմաճակատ` որպես Սեւծովյան հատուկ զորամասի շարքային զինվոր։

Երգի հանդեպ սերը, ինչպես որ հոր` գրականության հանդեպ գրողի սերը, խոր արմատներ ուներ. հայրենիքը վտանգի մեջ էր, իսկ երգել կարելի էր եւ ռազմաճակատում: Նա խիզախորեն մարտնչում էր Հյուսիսային Կովկասում, մասնակցում Կերչի, Սեւաստոպոլի, Թեոդոսիայի ազատագրմանը։ Այսպիսինն էր հայն իր էությամբ։ Էլեոնորա Ներսիսյանի հոդվածից։