Այս ՀԱՅԸ երկար տարիներ հանդիսացել է Հայաստանի կառավարական համերգների ԲԵՄԱԴՐԻՉԸ․ Գիտե՞ք, թե ով է ՆԱ․

Բեմադրիչ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ ծնվել է Երևանում: 9 տարեկան հասակից աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում` որպես դերասան: Միջնակարգ կրթությունն ավարտելուղց հետո, ընդունվել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետ` Վարդան Աճեմյանի արվեստանոց: Ուսման տարիներին շարունակել է աշխատել թատրոնում, որտեղ բեմադրել է Ա.Շահինյանի «Իմ սիրելի փոքրիկը», Ե.Շվարցի «Սովորական հրաշք», Ֆոնվիզինի «Տհասը» և այլն:

Վերջին բեմադրության համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Բեմադրել է ավելի քան 40 ներկայացում Հայաստանի մի շարք թատրոններում: 1968թ-ից եղել է Երևանի դրամատիկական թատրոնի ստեղծման ակունքներում և Հրաչյա Ղափլանյանի հետ միասին բեմադրել է մի շարք ներկայացումներ` Գ.Արշակյանի «Այս աշխարհի փոքրերը», Գ.Յախշանի «Եղբայրները»,  Պ.Զեյթունցյանի  «Ամենատխուր մարդը» և այլն: Վերջինս նույնպես արժանացել է ՀՀ Պետական մրցանակի: Մի շարք պիեսներ է բեմադրել նաև Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում` Ա.Արբուզովի «Դաժան խաղեր», Գ.Սունդուկյանի «Քանդած օջախ», Աբդուլինի «13-րդ նախագահը» և այլն:

Երկար տարիներ աշխատել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որտեղ բեմադրել է Տ.Չուխաճյանի «Արշակ Երկրորդ»,  Ս.Ջրբաշյանի  «Գիքոր», Պ.Չայկովսկու «Իոլանտա», Պուչինիի «Բոհեմա», Վերդիի «Տրուբադուր» և այլ օպերաներ: Երկար տարիներ հանդիսացել է Հայաստանի կառավարական համերգների բեմադրիչը: 1976թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչի կոչման: Մահացել է Երևանում: