Նոր ժամանակներում մոռացված բանաստեղծի կյանքի պատմությունը

Հայ մեծ բանաստեղծ Ալեքսանդր Ծատուրյանի տաղանդն ուրիշ դրսևորում ուներ։ Նա գրում էր իր ժամանակաների կյանքի, տառապանքների ու դժվարությունների մասին։ Ծատուրյանի առաջին եւ երկրորդ ժողովածուները լույս են տեսել Մոսկվայում: Դրանցում բանաստեղծը ծաղրում է բուրժուական անմարդկային բարքերը, դարաշրջանի արատները:

Նրա ստեղծագործությունները գրված են ազգային վշտի ու տառապանքի, ազգային-ազատագրական պայքարի մոտիվներով՝ «Տո՛ւր ձեռքդ, ընկե՛ր», «Ու՞ր ես, հայ բլբուլ», «Դարեր եկան», «Զինվորի երգը», այլ գործեր: Իսկ աշխատանքային գործերում ռեալիստական գույներով է պատկերում դառը քրտինքով իր ապրուստը հոգացող շինականի կյանքը՝ «Սերմնացան», «Երկրի մշակներ», «Այ սեւ ամպեր», «Գիր»: Բոլորը չթվարկենք:

Նրա պոեզիային հատուկ են հումանիզմն ու ազատասիրական գաղափարները: Նա հայտնի է նաեւ որպես թարգմանիչ՝ Պուշկին, Լերմոնտով, Նեկրասով, Նիկիտին, ռուս այլ դասականներ: Իսկ իր ստեղծագործությունները ռուս ընթերցողին են ներկայացրել Բրյուսովը, Բալմոնտը, Պոլոնսկին, ուրիշ բանաստեղծներ:

Նոր ժամանակներում մոռացված բանաստեղծի մի քանի չափածո գործեր թեւավորվել են՝ վերածվելով սիրված երգերի՝ «Այ վարդ», «Մի լար, բլբուլ», «Արի, ընկեր», «Վերջին անգամ» ու այլն: Դրանցից լավագույնը՝ «Նավավարը», այսօր էլ հնչում է որպես ժողովրդական սիրված երգ: Հակոբ Սրապյանի հոդվածից։