Այս բեմանկարչի թեթև ձեռքով հեղինակվել են բազմաթիվ ֆիլմեր, պլակատներ և ծաղրանկարներ. Հիշեցի’ք ՆՐԱՆ.

Բեմանկարիչ Սերգեյ Արուտչյանը ծնվել է Բաքվում: Եղել է նկարիչ Միքայել Արուտչյանի եղբայրը: Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետական ֆակուլտետը: Ձևավորել է բազմաթիվ բեմադրություններ Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի և Լենինականի դրամատիկական թատրոններում:

Ձևավորած ներկայացումներից են` Դ.Դեմիրճյանի «Հայրենի երկիր», «Սահման», Ե.Չարենցի «Կապկազ թամաշա», Ժ.Հարությունյանի «Ծաղիկների աշխարհում», Ա.Արաքսմանյանի «Երրորդ հարկից գլխիվայր», «Փիղը պարում է» և այլն: Հեղինակել է բազմաթիվ քաղաքական պլակատներ և ընկերական շարժեր:

Եղել է նաև «Ոզնի» ամսագրի գլխավոր նկարիչը, որտեղ ստեղծել է մի շարք ծաղրանկարներ: Եղել է մի շարք ֆիլմերի նկարիչը: 1956թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչ, 1964թ.` ժողովրդական նկարչի կոչումներին: Մահացել է Երևանում: