Ամենաբարի ու տաղանդավոր արտիստը․ մարդ, ում կողքին երազում էին խաղալ հայտնի դերասանները

Ավագ Պետրոսյանը բազմատաղանդ հայ է։ Նա փայլում է նաև, որպես կամերային երգիչ, որպես դասական, ազգային եւ մասնավորապես հայ ժողովրդական երգերի անզուգական կատարող: Նրա համերգային երգացանկի ավելի քան 300 ստեղծագործությունների թվում են Կոմիտասի, Սայաթ Նովայի, Ռոմանոս Մելիքյանի, Գրիգոր Եղիազարյանի, Շերամի, Արամ Սաթյանի, այլոց բազմաթիվ երգերն ու ռոմանսները:

Նրա երգացանկի կարեւոր մաս են կազմել հայկական ժողովրդական երգերի կատարյալ մշակումները, արեւմտաեվրոպական եւ ռուս կոմպոզիտորների՝ Բախի, Հենդելի, Գլյուկի, Մոցարտի, Շուբերտի, Գրիգի, Պուչինիի, Սեն Սանսի, Լեոնկավալլեոյի, Ռախմանինովի, Գլինկայի, Չայկովսկու, Մուսորգսկու, Ռիմսկի-Կորսակովի հայտնի ստեղծագործությունները:

«Ավագ Պետրոսյանը կենդանի դասական է, – գրել է Ավետ Տերտերյանը.- նրա եզակի ձայնն ամփոփում է մեր հողի ուժը, համը, հոգեհարազատությունը»: Իսկ մեկ այլ արտսիտ, աշխարհահռչակ Գոհար Գասպարյանն ասել է.

«Երբ նախապատրաստվում էինք ներկայացմանը, եւ ես պիտի Անուշ երգեի, մի քիչ դժվարանում էի: Միքայել Թավրիզյանը հորդորում էր, որ դա պիտի իմ գլուխգործոցը լինի: Անընդհատ խոսում էր զուգընկերոջս մասին: «Գիտես,- ասում էր,- ով պիտի լինի քո Սարոն, Ավագ Պետրոսյանը, նա շատ օգնող է բեմում, չվախենաս…»: Եվ իսկապես այդպես էլ եղավ…»: Հակոբ Սրապյանի հոդվածից։