Երիտասարդ երաժիշտների աջակիցն ու մեծ վարպետը․ ՄԱՐԴ, ում տաղանդն անսպառ էր

Հայ մեծ խմբավար, ռոմանսի հիմնադիր Ռոմանոս Մելիքյանի մասին կարելի է անվերջ խոսել։ Նա մարդ էր մեծատառով, անհատականություն, ով դարձավ իր ժամանակների լեգենդը։ 1905 թ. Մելիքյանը մեկնում է Մոսկվա, մասնավոր դասեր ստանալուց հետո ընդունվում ժողովրդական կոնսերվատորիա, ղեկավարում Լազարյան ճեմարանի երգչախումբը, որի համար մշակում է մի շարք ժողովրդական երգեր՝ «Վարդ կոշիկս», «Արազը հեշտացել է», «Գնաց գարուն», այլ երգեր:

Վատառողջ լինելը մի կողմից, նյութական ծանր վիճակը՝ մյուս, եռանդով լցված ուսանող-արվեստագետին ստիպում են անավարտ թողնել ուսումը եւ վերադառնալ Նոր Նախիջեւան, ապա՝ Թիֆլիս, որպես երաժշտության ուսուցիչ աշխատել Հովնանյան դպրոցում:

Կարճ ժամանակ անց մեծ երգահանը իր շուրջն է հավաքում երիտասարդ երաժիշտների՝ կյանքի կոչելով «Երաժշտական լիգա» ընկերությունը: Ուսանողության համար գրում է «Աշուն» եւ «Վարդը» երգ-ռոմանսները, «Ուռենի» զուգերգը, սիրված այլ գործեր: Սովորում է նաեւ Պետերբուրգի կոնսերվատորիայում, ստեղծում նոր ռոմանսներ, որոնց թվում՝ «Աշնան տողեր» շարքը, «Բալլադը», «Մուրիկի վիշտը» երգը, մշակում հայկական ժողովրդական բազմաթիվ երգեր: Հակոբ Սրապյանի հոդվածից։