21-ամյա ՀԱՅՈՐԴԻՆ Հռոմում սատկացրեց թուրք ոճրագործներից մեկին՝ Սայիդ Հալիմ փաշային. գիտե՞ք. թե ՈՎ Է ՆԱ

1921 թվականի դեկտեմբերի 5-ին 21-ամյա Արշավիր Շիրակյանը Հռոմում սատկացրեց թուրք ոճրագործներից մեկին` Սայիդ Հալիմ փաշային:

«Անմիջապես քալեցի մյուս մայթը, որպեսզի լավագույն դիրքով մը ահաբեկումը կատարեմ, բայց քանի մը ակնթարթ ուշացած ըլլալուս, քիչ մնաց ձիերու տակ մնայի. ձեռքս վերցուցի, բռունցքս ցցած, ձիերը խրտնչեցան ու ծառացան:

Այդ իրարանցումին մեջ, արագ ոստումով մը անցա և ցատկեցի կառքին վրա, կոխելով ոտնատեղին: Մեկ ձեռքով բռնեցի կառքին հենարանը, քիչ մը երերացի, բայց հավասարակշռությունս կրցա պահել: Մինչ թիկնապահը կառապանին կը նայէր ու բաներ մը կըսեր, երևի հասկնալու համար ձիերուն խրտնչիլը, Սայիտ Հալիմ փաշային աչքերը հանդիպեցան աչքերուս:

«Երէն» ըսավ թիկնապահին: Այս եղավ Սատրազամին վերջին բառը: Աչքերը սարսափով լեցուն էին, երբ ատրճանակիս փողը ուղղեցի աջ քունքին և կրակեցի: Երկրորդ փամփուշտի մը հարկ չմնաց: Խռպոտ ձայն մը և փաշան նստած տեղեն տապալեցավ կառքին մեջ, գլուխը իմ կողմս, գրեթէ ոտքերուս տակ: Կառքը դեռ կարշավէր»: