Թեհրանում ծնված ՀԱՅ ռեժիսորը․ նա հիմել է Փարիզի հայ թատրոնը

Հայ հայտնի ռեժիսոր Արբի Հովհաննիսյանի մասին է մեր այս հոդվածը։ Արբին ծնվել է 1942 թվականի փետրվարի 20-ին Նոր Ջուղայում։ Սովորել է Թեհրանի հայկական Քուշեշ Դավթյան դպրոցում։ 1966 թվականին ավարտել է Լոնդոնի ֆիլմարվեստի ինստիտուտը։

Ուսման տարիներին նկարահանել է Գրիգոր Զոհրապի «Դիմակ» և Հովհաննես Թումանյանի «Փարվանա» (ցուցադրվել է Օբերհաուզենի կինոփառատոնում Բրիտանիայի կողմից) կարճամետրաժ ֆիլմերը։ Հիմնադրել է «Արմեն» (1960), «Քարգահե Նեմայեշ» ([Թատրոնի Աշխատանոց] 1969, ռեժիսոր՝ մինչև 1976), «Չարսու» թատրոնները։

Բեմադրել է Հակոբ Պարոնյանի («Մեծապատիվ մուրացկաններ»), Լևոն Շանթի («Ճամբուն վրայ», «Ուրիշի համար»), Արթուր Ադամովի («Այնպես, ինչպես որ էինք»), Փիթր Հանտկեի («Ոոտքս ինձ ուսուցիչ», «Ինքնադատում»), Ալբեր Կամյուի («Կալիգուլա»), Անտոն Չեխովի («Բալենու այգին», «Շնիկով տիկինը») և այլոց ստեղծագործություններից՝ հայերեն, պարսկերեն, անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։

1979 թվականին հաստատվել է Փարիզում։ 1980 թվականին հիմնել է Փարիզի Հայ թատրոնի ընկերակցությունը (ՀԹԸ)։ Առաջին անգամ Հայաստան է այցելել 1989 թվականին, Սովետական Հայաստանի կինոգործիչների հրաւվերով։ Գրել է թատրոնի, կինոյի և երաժշտական արվեստների մասին հոդվածներ։