Արձակագիր, ում սցենարով նկարահանվել են մի շարք հայտնի ֆիլմեր․ նա դասվում է հայ մեծերի շարքին

Հայ անվանի թարգմանիչների ու արձակագիրների շաքում իր ուրույն տողն ունի Ռուբեն Հովսեփյանը: Նրա անունը դասվում է հայ մեծերի շարքին։ Ռուբենի շնորհիվ է, որ մեր ընթերցողներին են հասել արտասահմանյան մի շարք հայտնի գործերի թարգմանություններ։

1981-82-ին նա եղել է «Սովետական գրող» հրատարակչության գեղարվեստական գրականության (ժամանակակից արձակ և պոեզիա) խմբագրության վարիչ, իսկ հետո՝ «Սովետական գրող» (այժմ` «Նաիրի») հրատարակչության գլխավոր խմբագիրը: 1989-ից եղել է «Նորք» հանդեսի խմբագիր, 1988-ից` ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր: Եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր:

Ռուսերեն առանձին գրքով լույս է տեսել նրա «Ճիչ» ժողովածուն (Երևան, 1975), «Ճայերը» պատմվածքների ժողովածուն (Երևան, 1981): 1983-ին «Սովետական գրող» հրատարակչությունը ռուսերեն լույս է ընծայել «Ամենատաք երկիրը» խորագրով գիրքը, որն ամփոփում է Ռ. Հովսեփյանի լավագույն պատմվածքներն ու «Որդան կարմիր» վիպակը:

Ռ. Հովսեփյանի սցենարով նկարահանվել է «Հնձան» («Հայֆիլմ», 1973), «Ամենատաք երկիրը» («Մոսֆիլմ»-«Հայֆիլմ», 1983), «Ապրիլ» («Մոսֆիլմ»-«Հայֆիլմ», 1985) կինոնկարները: Ռ. Հովսեփյանը սցենար է գրել Ստեփան Զորյանի «Խնձորի այգին» ստեղծագործության հիման վրա («Հայֆիլմ», 1985):