Հալեպում ծնված ՀԱՅ արվեստաբանը․ նրա շնորհիվ Ազգային պատկերասարահը զարթոնք ապրեց

Յուրահատուկ ու անվանի մարդկանց թվին է դասվում արվեստաբան, Հայաստանի ազգային պատկերասրահի երկարամյա տնօրեն Շահեն Խաչատրյանը: Նրա ջանքերի շնորհիվ Ազգային պատկերասրահի ֆոնդը հարստացել է անվանի արվեստագետների բազում ստեղծագործություններով:

Շահեն Խաչատրյանը հեղինակ է բազմաթիվ մենագրությունների, հոդվածների և ալբոմների: Անուրանալի է իր ավանդը Մարտիրոս Սարյանի, Հովհաննես Այվազովսկու, հայ նշանավոր այլ նկարիչների արվեստի ուսումնասիրության գործում:

Արվեստի վաստակավոր գործիչը ծնվել է 1934 թվականին Հալեպում։ 1946 թվականին վերադարձել է հայրենիք։ 1965 թվականին ավարտել է Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը։ 1959 թվականից աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում, 1991-2003 թվականներին՝ տնօրեն, 1967-2004 թվականներին միաժամանակ՝ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանի տնօրեն, 2004 թվականից՝ փոխտնօրեն, 1987 թվականից՝ Մշակույթի հայկական ֆոնդի փոխնախագահ։

Նա տասնյակ գրքերի ու ալբոմների հեղինակ է։ Շահեն Խաչատրյանը կազմակերպել է հայ կերպարվեստի ցուցահանդեսներ տարբեր երկրներում։ Արվեստաբանի ջանքերով հայ մշակույթի բազմաթիվ արժեքներ հանգրվանել են հայրենիքում։