Կերոսինակին լամպի հայտնագործողը ՀԱՅ է եղել․ ճանաչենք «նավթային հանճար»-ին

Իգնասի Լուկաշևիչը (Ղուկասյան) կերոսինային լամպի հայտնագործողն է։

Լվովի լաբորատորիայում նա նավթի թորման փորձարկումներ է արել։ Իսկ 1853թ. Լուկաշևիչը թորման արդյունքում ստացել է կերոսինը։ Փորձարկումների ժամանակ նա նկատել է, որ կերոսինը վառելիս, նավթի հետ համեմատած, այն ավելի շատ լույս և ավելի քիչ վնասակար նյութեր է արձակում: Այսպիսով, նա մշակել է կերոսինով աշխատող լամպի մոդելը։ Լուկաշևիչի հայտնագործած կերոսինային լամպը մինչև էլեկտրական հոսանքի դարաշրջանի սկիզբը լուսավորել է երկրագնդի մի զգալի հատվածը։ Պատմությունը Լուկաշևիչին հիշում է որպես «նավթային հանճար»։