Անվանի ՀԱՅ, ով 1972 թվականին հայտնագործեց նկարչության մի նոր մեթոդ և այդպիսով փոխեց արվեստի ուղղությունը. ՆՐԱ գործերը ճանաչվել են ԼԱՎԱԳՈՒՅՆԸ Նյու Յորքում

Գեղանկարիչ, մուլտիպլիկատոր Հրաչ Իսրայելյանը ծնվել է 1956թ. հունիսի 7-ին Երևանում:

Սովորել է Երևանի Խ.Աբովյանի անվան միջնակարգ դպրոցում: 1972թ. հայտնագործել է նկարչության մի նոր մեթոդ, որի արդլյունավետությունը կիռառական դիտանկյունից այսօր մնում է անհաղթահարելի նույնիսկ առկա համակարգիչների համար: Արվեստի ասպարեզում այս նոր մեթոդը ընկալվում էր որպես նկարչական ոճ և անտեսվում էր նրա էական ներուժը:

Նրա նկարները ցուցադրվել են Հայաստանի նարիչների միությյունում և Արվեստի աշխատողների տանը: 1980թ. տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: 1980-87թթ մասնավորապես զբաղվել է արվեստի տեսությամբ՝ լուսաբանելով նկարչական նոր մեթոդի գործնական և գեղարվեստական հատկությունները:

Այդ ընթացքում հաճախել է «Ռիո Հանդո» և «Օտիս Փառսոն» համալսարաններ: 1985թ. «Նեփենդի Մունդի»-ի կողմից արժանացել է միջազգային մրցանակի: 1986թ. նրա գործերը լավագույնն են ճանաչվել Նյու Յորքի «Ռոքֆել Սենտր»-ի «Դիսքավրի 86» մրցույթում:

1988թ. իր մեթեդի մեխանիզացման և թվայնացման տեսության մեջ բացահայտել է թվային պատկերների ծավալի կրճատման նոր եղանակ (digital data compression): Ապացուցել է, որ նոր մեթոդը կարող է թվային պատկերի «pixel» մանրահատված կառույցը վերածել ավելի պարզ կառուցվացքի և դա կարագացնի թվային պատկերների հոսանքը համցանցում:

Կամո Թումասյանի հետ

1996թ-ից ստեղծագործել է գրականության և շարժանկարի ասպարեզում: Նրա «Հաց և գինի» էպոսը ունի հոգեվոր գրականությանը համարժեք առկայծումներ: Էպոսի 100 մարդկային կերպարները ներկայանում են 16 տարանջատված դրվագներում, որոնք աստիճանաբար միահյուսվում և հանգուցալուծվում են վերջավորության տողերում: Այս ամենը մատուցվում է բանաստեղծական ոճով, ընդամենը 6500 բառով (հայերեն և անգլերեն):