Հիշու՞մ եք ՀԱՅԱԶԳԻ Գրիգորին, ով ելույթ ունեցավ ՀԱՅԿԱԿԱՆ ՈւՀԱ 20-ամյակին. գիտեի՞ք, որ ՆԱ հայտնի և սիրված երգիչ Թաթայի պրոդյուսերն է

Պրոդյուսեր Գրիգոր Նազարյանը ծնվել է 1970թ. հունիսի 7-ին Երևանում:

1987թ. ավարտել է Երևանի թիվ 166 միջնակարգ դպրոցը: 1987-93թթ սովորել է Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ատամնաբուժական ֆակուլտետում:

1991-2003թթ աշխատել է «Շարմ» ընկերությունում` որպես պրոդյուսեր:

2002-04թթ եղել է «Կենտրոն» հեռուստաընկերության, 2004-10թթ` «Ռադիո 107» և «CS Ռեքորդս» ձայնագրման ստուդիայի տնօրենը:

2007-11 հիմնադրել և ղեկավարել է «Թաթա» պրոդյուսերական կենտրոնը: 2011թ-ից եղել է Հայաստանի հանրային հեռուստատեսության գործադիր տնօրենի տեղակալն ու երաժշտական պրոդյուսերը:

Երգիչ Թաթա Սիմոնյանի պրոդյուսերն է: