Այս ՀԱՅ ՆԿԱՐԻՉԸ հայտնագործել է նկարչության մի նոր մեթոդ, որի գաղտնիքը մինչև այսօր մնում է անբացահայտելի. Իր տաղանդի շնորհիվ արժանացել է միջազգային մրցանակի.

Գեղանկարիչ, մուլտիպլիկատոր ՀՐԱՉ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ծնվել է 1956թ. հունիսի 7-ին, Երևանում: 1972թ. հայտնագործել է նկարչության մի նոր մեթոդ, որի արդյունավետությունը կիրառական դիտանկյունից այսօր մնում է անհաղթահարելի նույնիսկ առկա համակարգիչների համար: Արվեստի ասպարեզում այս նոր մեթոդը ընկալվում էր որպես նկարչական ոճ և անտեսվում էր նրա էական ներուժը: Նրա նկարները ցուցադրվել են Հայաստանի նարիչների միությյունում և Արվեստի աշխատողների տանը: 1980թ. տեղափոխվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

1980-87թթ մասնավորապես զբաղվել է արվեստի տեսությամբ՝ լուսաբանելով նկարչական նոր մեթոդի գործնական և գեղարվեստական հատկությունները: Այդ ընթացքում հաճախել է «Ռիո Հանդո» և «Օտիս Փառսոն» համալսարաններ: 1985թ. «Նեփենդի Մունդի»-ի կողմից արժանացել է միջազգային մրցանակի: 1986թ. նրա գործերը լավագույնն են ճանաչվել Նյու Յորքի «Ռոքֆել Սենտր»-ի «Դիսքավրի 86» մրցույթում: 1988թ. իր մեթեդի մեխանիզացման և թվայնացման տեսության մեջ բացահայտել է թվային պատկերների ծավալի կրճատման նոր եղանակ (digital data compression):

Ապացուցել է, որ նոր մեթոդը կարող է թվային պատկերի «pixel» մանրահատված կառույցը վերածել ավելի պարզ կառուցվացքի և դա կարագացնի թվային պատկերների հոսանքը համցանցում: 1996թ-ից ստեղծագործել է գրականության և շարժանկարի ասպարեզում: Նրա «Հաց և գինի» էպոսը ունի հոգեվոր գրականությանը համարժեք առկայծումներ: Էպոսի 100 մարդկային կերպարները ներկայանում են 16 տարանջատված դրվագներում, որոնք աստիճանաբար միահյուսվում և հանգուցալուծվում են վերջավորության տողերում: Այս ամենը մատուցվում է բանաստեղծական ոճով, ընդամենը 6500 բառով (հայրեն և անգլերեն):