«Ամբողջ երկիրը մի մարդ, մի շունչ դարձած՝ կռվում էր թշնամու դեմ՝ «ազատություն կամ մահ» վճռական կամքով». ի՞նչ են պատմում ՍԻՄՈՆ ՎՐԱՑՅԱՆԻ հուշերը ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻ կռիվներից

Ամբողջ օրը՝ առավոտից մինչև երեկո, որոտում էին թնդանոթները, որոնց գոռոցը հասնում էր մինչև Երևան, ուր նույնպես տիրում էր տենդոտ եռուզեռ: Թիկունքից սայլերով, էշերով, ձեռքերով ռազմամթերք էին հասցնում կռվողներին, հաց, ծխախոտ, խմելու ջուր… Բազմաթիվ կամավորներ՝ ծեր ու երիտասարդ, որոնց թվում էր և Էջմիածնի միաբան գիտնական Գարեգին եպս. Հովսեփյանցը, իբրև նոր ժամանակների Ղևոնդ Երեց, ռազմաճակատ էին շտապում: Ճակատի զինվորը չէր միայն՝ ամբողջ երկիրը մի մարդ, մի շունչ դարձած՝ կռվում էր թշնամու դեմ՝ «ազատություն կամ մահ» վճռական կամքով…

Սիմոն Վրացյան և Դրո